«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է 3 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում 44-րդ տեղում է: Մեր ընտրանին նախորդ ամսվա համեմատ 3 հորիզոնականով նահանջել է: Սերբերը, որոնք հաղթեցին մեր հավաքականի երիտասարդական կազմին, նահանջել են 1 հորիզոնականովՙ զբաղեցնելով 26-րդ տեղը: Իսկ հայերին պարտված կանադացիները միանգամից 8 հորիզոնականով նահանջել ենՙ զբաղեցնելով 79-րդ տեղը:

Առաջատարի դիրքը պահպանել է Իսպանիայի հավաքականը: 2-րդ եւ 3-րդ տեղերում Հոլանդիայի ու Գերմանիայի հավաքականներն են, որոնք տեղերով փոխատեղվել են: Ուրուգվայը պահպանել է 4-րդ տեղը, իսկ ահա բրազիլացիները 2 տեղով առաջադիմել են ու եզրափակում են լավագույն հնգյակը: Հաջորդ տեղերում են Անգլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները: Ընդ որում արգենտինացիները տասնյակ են մտել դանիացիների փոխարեն, որոնք 11-րդ տեղում են: ՀՀ հավաքականի մյուս մրցակիցները 3 հորիզոնականով առաջադիմել ենՙ զբաղեցնելով 85-րդ տեղը: Զգալի առաջընթաց է ունեցել Մալթայի հավաքականը, որը 11 տեղով բարձրացել ու հանգրվանել է 148-րդ հորիզոնականում:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանըՙ մեկ հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 12-րդ տեղը: Հայաստանը 2-րդն է ԱՊՀ երկրների մեջ իր վարկանիշով: ՀՀ հավաքականից հետո վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել Էստոնիայի (47-րդ), Ուկրաինայի (49-րդ), Ուզբեկստանի (67-րդ), Բելառուսի (69-րդ), Վրաստանի (74-րդ), Լատվիայի (78-րդ), Լիտվայի (91-րդ), Ադրբեջանի (116-րդ), Ղազախստանի (142-րդ), Մոլդովայի (143-րդ), Տաջիկստանի (145-րդ), Թուրքմենստանի (166-րդ) եւ Ղրղզստանի (192-րդ) ընտրանիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4