«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ՀԱՋՈՂ ՏՈՒՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար, որոնցից 4-ը հաղթանակներ տոնեցին: Էլինա Դանիելյանը հաղթեց Մոնիկա Սեպսին, Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Ջոաննա Դվորակովսկայային, Մարիա Կուրսովան առավելության հասավ ռուսաստանցի Նելլի Ստեփանյանի նկատմամբ, իսկ Լիլիթ Գալոյանը շահեց պարտիան Մարգարիտա Կոիմբրայի հետ մրցավեճում: Միայն Աննա Հայրապետյանն անհաջող խաղացՙ զիջելով Ջովաննա Վոյինովիչին: Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկոն հաշտություն կնքեց Ելենա Սեդինայի հետ:

5 տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլմիրա Սկրիպչենկոն եւ Մարիա Կուրսովան վաստակել են 3-ական միավոր: Լիլիթ Գալոյանն ունի 2,5, Աննա Հայրապետյանը ու Նելլի Ալեքսանյանըՙ 2-ական միավոր:

Մրցաշարում եռիշխանություն է: 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են ֆրանսիացի Մարիա Սեբագը, ռումինացի Քրիստինա Ֆոյսորն ու Հունգարիան ներկայացնող Տրանգ Հոանգը: Սեբագը ոչ-ոքի խաղաց Վալենտինա Գունինայի հետ, իսկ ահա Ֆոյսորն ու Հոանգը հաղթելով համապատասխանաբար Նինո Խուրցիձեին եւ Նաստասիա Զիազուլկինային, միավորներով հավասարվեցին առաջատարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4