Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվող շախմատի մրցաշարի հերթական 2 տուրերում Լեւոն Բաբուջյանն ընդամենը կես միավոր վաստակեց: 9-րդ տուրում նա հաշտություն կնքեց Համեդ Մոսավիանիի հետ, իսկ հաջորդ մրցախաղում պարտվեց Պոուա Իդանիին: 10 տուրից հետո Բաբուջյանը 6,5 միավորով նահանջեց 8-րդ հորիզոնական ու զրկվեց գլխավոր մրցանակը շահելու հնարավորությունից:
6,5 միավոր է վաստակել նաեւ Արսեն Եղիազարյանը: Նա նախ հաղթեց Մահմուդ Լոդհիին, ապա պարտվեց Շոթա Ազալաձեին: Վլադիմիր Կանջարյանը 4 միավորով 84-րդ տեղում է:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ուժեղագույնների խմբի աղյուսակը 8 միավորով գլխավորում է Պոուա Իդանին: B խմբի մրցաշարում Մարիա Գեւորգյանը 10 տուրից հետո 7 միավորով 15-րդ տեղում է, իսկ Հայկ Մարտիրոսյանը 6,5 միավորով 32-րդն է: