Կիպրոսի Նիկոսիա քաղաքում անցկացված ստենդային հրաձգության Գրան պրիի խաղարկության հերթական փուլում անհաջող հանդես եկավ Երջանիկ Ավետիսյանը: Նա նախնական փուլում վաստակեց 72 միավոր, ինչը բավարար չէր եզրափակիչ փուլ մտնելու համար: Հաղթող ճանաչվեց լեհ հրաձգուհի Ալեքսանդրա Յարմոլնսկայան:
Հայ փորձառու հրաձգուհին պատրաստվում է մայիսի 17-26-ը Լառնակայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: