«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՎԻՎԱՍԵԼԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջության պետական ապահովագրության պայմանագիր` ընտրելով առաջարկվող ապահովագրական փաթեթներից մեկը:

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

- պետական մարմնի կամ պետական կազմակերպության տրամադրած կտրոնը,

- պետական մարմնի կամ պետական կազմակերպության աշխատակցի անձնագիր,

- ընտանիքի անդամի անձնագիրը, եթե ապահովագրվում է նաեւ աշխատակցի ընտանիքի անդամը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4