«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՕԲԱՄԱ. «ԻՐԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը դեռ կարելի է հաղթահարել դիվանագիտական մեթոդներով, բայց դրա հնարավորությունները հետզհետե նվազում են: Այդ հայտարարությունը վարչապետ Դեւիդ Կեմերոնի հետ կազմակերպած մամլո ասուլիսում:

Նախագահը նշել է, որ անցյալ Իրանի առաջնորդները նախընտրում էին շատ խոսել, բայց ոչինչ չանել: Նա Իրանի ղեկավարությունը կոչ է արել ձեռքից բաց չթողնել ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Օբաման հայտնել է, որ ամռանը ինքը կձգտի հասնել հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը, որոնք ներկայումս գործող պատժամիջոցներից ավելի խիստ են լինելու: Նրա խոսքերով, դրանք շոշափելի վնաս կպատճառեն Իրանի տնտեսությանը:

Ի դեպ, մարտի 14-ին Իրանի ղեկավարությունը նամակ է ուղարկել Եվրոմիության արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ պաշտոնապես խնդրել է նշանակել «վեցյակի» շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի շուրջը վարվող բանակցությունների հերթական փուլի ժամկետները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4