«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ԿԸՀ-Ն ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՔՆՆԱԴԱՏՎԱԾ ԿԵՏԵՐԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ փաստորեն փոխեց լրագրողների հավատարմագրման այն կարգը, որն արժանացել էր լրագրողների եւ մեկ-երկու լրագրողական կազմակերպությունների քննադատությանը: Խոսքն այդ կարգի ենթակետերի մասին է, որոնցով մերժվում էր այն լրագրողների հավատարմագրումը, որոնք ընտրական հանձնաժողովների գործունեության կարգի մասին չճշտված տեղեկություններ են տարածել կամ դատապարտված են եղել:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւս կարծիք էր հայտնել ընտրությունները լուսաբանող լրագրողների հավատարմագրման կարգի մասինՙ ԿԸՀ որոշումը հակասում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 10-րդ հոդվածին, վտանգում է խոսքի ազատությունը, ու այդ մասին հարցում էր ուղղել ԿԸՀ-ին: Սակայն մինչեւ այս մասին վերջնական դիրքորոշում ձեւավորելը ՄԻՊ-ը կսպասի ԿԸՀ ուղղված հարցման պատասխանին: Չնայած ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համոզված էր, որ այս կարգը չի խոչընդոտելու լրագրողների աշխատանքներին եւ վերաբերում էր միայն ԿԸՀ-ում հավատարմագրելուն, եւ չնայած արդեն 65 լրագրող հավատարմագրված է եղել ԿԸՀ-ին, այնուամենայնիվ, իր բնորոշմամբ` հնարավոր նոր շահարկումներից խուսափելու համար այդ դրույթները չեղյալ են ճանաչվել, որպեսզի ԿԸՀ-ի թափանցիկ աշխատելու ոճը պահպանվի: Այդ հարցը երեկ ԿԸՀ-ի նիստի օրակարգում էր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4