«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՎԻԿՏՈՐ ՎԵՔՍԵԼԲԵՐԳԸ ՀԵՌԱՑԱՎ «ՌՈՒՍԱԼԻՑ»

«Ռուսալը» հայտարարում է, որ նա չէր կատարում իր պարտականությունները

Ալյումինի արտադրության համաշխարհային առաջատարներից «Ռուսալ» ընկերությունում մարտի 12-ին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու եւ խորհրդից դուրս գալու հայտարարություն էր տարածել հայտնի գործարար Վիկտոր Վեքսելբերգը, որը նաեւ «Ռենովա» ընկերության սեփականատերն է: Ի պատասխան նրա հայտարարության, «Ռուսալ» ընկերությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որ տնօրենների խորհրդի նախագահի փոփոխության հարցը մի քանի անգամ բարձրացվել էր, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ Վիկտոր Վեքսելբերգը չի կատարում այդ պարտականությունը: Սրան էլ ի պատասխան, Վեքսելբերգի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ռուսալի» այդ հաղորդագրության մեջ ոչ հավաստի տեղեկատվություն կա, ինչի կապակցությամբ չի բացառվում նրա կողմից դատարան դիմելը: Այս քայլով Վիկտոր Վեքսելբերգը, փաստորեն, բացահայտ հակասության մեջ մտավ «Ռուսալի» գլխավոր տնօրեն եւ հիմնական սեփականատեր Օլեգ Դերիպասկայի հետ:

Այս ամենից Հոնկոնգի բորսայում «Ռուսալի» արժեթղթերը նվազեցին 2 տոկոսով, Մոսկվայի բորսայում` ավելի քան 3 տոկոսով:

Այլումինի փայլաթիթեղի արտադրության Երեւանի «Արմենալ» ընկերությունը նույնպես պատկանում է «Ռուսալին»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4