«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ԿԱՐԱԳԻ ԳԻՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԷԺԱՆԱՑԵԼ Է

News.am-ի փոխանցմամբ` Երեւանի շատ խանութներում կարագն էժանացել է: Օրինակ` 200 գրամ փաթեթավորմամբ ֆիննական «Վալիո» կարագն էժանացել է շուրջ 140-150 դրամով, 900 դրամից իջնելով մինչեւ 750 դրամ: Նորզելանդական «Ամքոր» կարագն էժանացել է շուրջ 80 դրամով: Սակայն էժանացումը տեղի է ունենում ոչ բոլոր խանութներում: Կան խանութներ, որտեղ գները չեն փոխվել:

Ֆիննական կարագներ ներմուծող «Մառանիկ» ընկերության տնօրեն Կառլեն Հայրապետյանը news.am-ի հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ կարագի գինն էժանացրել է, սակայն էժանացումը բացատրել է նրանով, որ ցանականում են արագ ձերբազատվել անցյալ տարվա վերջին ստացած կարագի խմբաքանակից, քանի որ շուտով նորն է ստացվելու: Կառլեն Հայրապետյանը, սակայն, ընդգծել է` կարագի նոր խմբաքանակը հնարավոր է, որ ավելի թանկ լինի, հետեւաբար գինը կրկին կբարձրացնեն, բայց թե ինչքա՞նՙ տնօրենը չի նշել:

Միջազգային շուկայում կարագի էժանացումը սկսվել է ավելի վաղ, մասնագետներն էժանացումը կապում են սեզոնայնության հետ. գարնանը կաթնատվությունը կբարձրանա, եւ շուկայում դեֆիցիտ չկա: Ենթադրվում է, որ տարվա ընթացքում միջազգային շուկայում կշարունակվի կարագի գների իջեցումը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4