«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻՆ

Նախորդ օրը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը ներկայացավ համերգ-դասախոսությամբ: Անսամբլի մենակատարներ Լուսինե Հարությունյանը (ջութակ), Իշխան Հարությունյանը (սաքսոֆոն), գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինայի գլխավորությամբ կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից:

2010-ից «Կանթեղն» իրականացնում է կոմիտասայան ճանաչողական համերգաշար: Այն նվիրված է Կոմիտասին եւ նպատակ ունի լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին հասու դարձնել հայ դասական երաժշտությունը` ակունքներից մինչեւ մեր օրեր: Համերգաշարերը կշարունակվեն 2012-ի ընթացքում: Նախատեսվում են այցելություններ նաեւ մարզեր:

«Կանթեղը» իր գործունության ընթացքում չի ունեցել ֆինանսական աջակցություն: Սակայն Մշակույթի նախարարությունից մեզ խոստացան, որ այս համերգից հետո կաջակցեն 2012-ի կոմիտասյան համերգաշարի իրագործմանը»,- ասաց անսամբլի գեղարվեստական ղեկավարը:

Անսամբլը ստեղծվել է 2007թ-ին, հիմնադիրն Արփինե Կալինինան է: Համերգային ծրագրերում տեղ են գտնում հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

2009-ին Արփինե Կալինինան արժանացել է Ռուսաստանի Դաշնության անկախ համազգային հեղինակավոր «Տրիումֆ» մրցանակին եւ ոսկե մեդալին: Նա առաջին արվեստագետն է ՀՀ-ից, ով արժանացել է այդ մրցանակին:

ՍԱԹԵՆԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4