«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2012-03-14 | #46, 2012-03-15 | #47, 2012-03-16


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Օրերս լույս է տեսել թուրքագետ, բանասիրական գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «ՀԱՄՇԵՆԻ ՄԱՆՐԱՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ» գիրքըՙ երեք լեզվովՙ հայերեն, թուրքերեն, ռուսերեն

Գիրքը հրատարակվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

Խմբագիրՙ ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտ գիտաշխատող Սերգեյ Վարդանյան:

Գրախոսներՙ Լեյդենի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Ուվե Բլեզինգ, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյան:

Ուսումնասիրությունը նվիրված է Թուրքիայի Ռիզեի նահանգի Համշեն (Հեմշին), Չամլըհեմշին, Արտաշեն (Արդաշեն) գավառների համշենցիների խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածվող հայկական մանրատեղանունների քննությանը: Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող շուրջ հարյուր մանրատեղանուն հեղինակը գրառել է նշյալ շրջաններում 2010թ. կատարած դաշտային աշխատանքների ընթացքում: Այդ տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս, որ դրանք բուն հայկական են, նրանցում առկա են հին եւ միջին հայերենի արմատներ ու հիմքեր, բառակազմական ձեւույթներՙ հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից եւ թուրքերենից բխող հնչարտասանական նստվածքով:

Ներկայացվում են նաեւ որոշակի ժողովրդագրական տեղեկություններ Արդվինի եւ Ռիզեի նահանգների համշենցիների մասին:

Գրքում տեղ են գտել նաեւ Համշենին եւ համշենցիներին վերաբերող բացառիկ գունավոր լուսանկարներ (36 էջ):

Գիրքը ձեռք բերել ցանկացողները կարող են անմիջականորեն կապել հեղինակի հետՙ հետեւյալ հասցեովՙ lkhastur@yayoo.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4