Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Ինդիան Ուելսի թենիսի մրցաշարի 4-րդ շրջանի արգելքըՙ առավելության հասնելով ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Տսոնգայի նկատմամբ (3-6, 7-5, 6-3): Քառորդ եզրափակիչում Նալբանդյանին դժվարին մրցախաղ է սպասում իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Վերջինս պայքարից դուրս էր մղել ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին (6-3, 6-2):
Պայքարը շարունակում է նաեւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդեռերը, որը հաղթեց բրազիլացի Թոմազ Բելուչիին (3-6, 6-3, 6-4): Քառորդ եզրափակիչում Ֆեդեռերի մրցակիցը կլինի արգենտինացի Մարտին դել Պոտրոն, որը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Դենիս Իստոմինին (7-6, 6-7, 6-2):