Մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում մեկնարկել է անվանի բասկետբոլիստներ Վիտալի Զաստուխովի եւ Ջեմա Իսրայելյանի անվան բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի 1996-1997-ի ծնված պատանիների եւ աղջիկների 11 թիմեր:
Պատանիների մրցաշարում վերելքով է հանդես գալիս Վրաստանի պատանեկան հավաքականը, որը գլխավորում է Հայաստանի կանանց հավաքականի եւ Երեւանի «Հատիսի» նախկին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը: Նրա սաները սկզբունքային մրցավեճում, լարված մրցապայքարում 46-42 հաշվով պարտության մատնեցին Թբիլիսիի «Ակադեմիային»: Հաջորդ օրը վրացի բասկետբոլիստները մեծ առավելությամբ հաղթեցին Երեւանի թիմին (77-17):
Աղջիկների մրցաշարում առայժմ առավել հաջող է հանդես գալիս Արցախի թիմը, որը 3 անընդմեջ հաղթանակ է տոնել: Մեկնարկային խաղում արցախցի բասկետբոլիստուհիները 57-34 հաշվով պարտության մատնեցին Երեւանի «Նաիրիին»: 2-րդ տուրում նրանք պարտության մատնեցին Գյումրիի թիմին (71-39), այնուհետեւ հաղթեցին «Արաբկիրի» բասկետբոլիստուհիներին (36-12):