«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԽՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների խստացման մասին: Դրանք առաջին հերթին ուղղված են իրանական նավթի գնումների կրճատմանը, նշում է Ռոյթեր գործակալությունը:

Նավթ փոխադրողների հետ աշխատող եվրոպական ապահովագրական ընկերությունները 2012-ի հուլիսից կդադարեն սպասարկել իրանական ընկերություններին: Ճապոնական, հարավկորեական եւ հնդկական ապահովագրական ընկերությունները չեն կարողանա իրականացնել իրանական տանկերների բավարար ապահովագրում, ինչը մտահոգում է դեռ իրանական նավթ գնող Տոկիոյին, Սեուլին եւ Նյու Դելիին: Հնարավոր է, որ նրանք օգնություն խնդրեն Չինաստանից, Ռուսաստանից կամ Մերձավոր Արեւելքի երկրներից:

Իրանին հարվածում է նաեւ Միջազգային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունների ընկերակցությանՙ SWIFT-ի մարտի 15-ի որոշումը, որը դադարեցնում է իրանական բանկերի սպասարկումը: SWIFT-ը, որի կենտրոնակայանը Բելգիայում է, առաջին անգամ է ընդունում նման որոշում: Դա արվում է Եվրոմիության հակաիրանական պատժամիջոցների շրջանակներում: Իրանական բանկերը մարտի 17-ից չեն կարողանա փող փոխանցել ուրիշ երկրներ: Դրա հետեւանքով իրանական նավթի արտահանման գործարքների սպասարկումը կդառնա գրեթե անհնար, քանի որ հարկ կլինի բոլոր վճարումները Իրան հասցնել կանխիկ կամ բարտերով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4