«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԷՐԴՈՂԱՆԻՆ` ՆԱԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՄՐՑԱՆԱ՞Կ

Գերմանիայի Բոխում քաղաքում այսօր տեղի կունենա «Steiger Award» մրցանակաբաշխությունը, մրցանակ, որ սահմանված է հանդուրժողականության, մարդկայնության, Եվրոպային համաքայլ շարժվելու հարցում նշանակալի ձեռքբերումների համար: Այդպիսի մրցանակ, որքան էլ արտառոց է, «Եվրոպա» անվանակարգում ստանալու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Գերմանահայերի խորհուրդը հայտարարել է այդ կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին: Այսօր նույն քաղաքում ավելի քան 20-հազարանոց ցույց է պատրաստվում` ընդդեմ Էրդողանին նման մրցանակ հանձնելու որոշման, հատկապես որ մրցանակը Թուրքիայի վարչապետին հանձնելու է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:

«Steiger Award»-ը հանձնելու են առանց Բոխում քաղաքը ներառող Հյուսիսհռենոսյան-Վեստֆալե երկրամասի կառավարության ներկայացուցիչների, թեեւ մրցանակն Էրդողանին հանձնելու որոշումը փորձ է արվել բացատրել նաեւ գերմանա-թուրքական 50-ամյա հարաբերություններով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4