«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` 2012-Ի ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է

Գերմանացի պաշտոնյաները եւ գործարարները տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում գերմանացի պաշտոնյաներն ու գործարարները երեկ հանդիպել են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Այս մասին տեղեկացանք հանձնաժողովի` մեզ տրամադրած հաղորդագրությունից:

Ծանոթանալով հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին, Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, գլոբալիզացիայի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը ասել է, որ կատարվող քայլերը կարեւոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից: Նա նաեւ նշել է, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ: Ստեֆան Աուերի կարծիքով, տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր հանձնաժողովի ադյունավետության բարձրացմանը: Նա տեղեկացրել է, որ Գերմանիայում այն շատ կարեւոր գործիք է, քանի որ մեծացնում է հանձնաժողովի կողմից փաստերի հավաքագրումը եւ ապացուցողական հնարավորությունները` նպաստելով իրավախախտումների լիարժեք բացահայտմանն ու նաեւ պետական եկամուտների ավելացմանը:

Ավելի քան 30 տարի հայկական շուկայում գործող «Քրոնոմետ» ընկերության տնօրեն Թոմաս Հայլը հետաքրքրվել է, թե ինչքանով է հանձնաժողովը ուշադրություն դարձնում պետական գնումների համակարգին, ընդգծելով, որ այն շատ կարեւոր է թե՛ ընկերությունների համար, թե՛ պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից: Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունը 2012-ի առաջնահերթություններից է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4