Ըստ Ազգային ժողովի կայքի` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ Վրեժ Գասպարյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Սամվել Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Մ. Խ.