ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով, համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 թթ. ուսումնական տարվա օրինակելի պլանիՙ մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը: Իսկ այն դպրոցները, որոնք ձմեռային արձակուրդը երկարացրել էին գարնանայինի հաշվին, կշարունակեն ուսումնական գործընթացը: Արձակուրդը կավարտվի մարտի 25-ին: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտեւի երկու շաբաթ եւ կավարտվի ապրիլի 2-ին:
Մ. Մ.