«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ՀԺԱՄ-Ը ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՀԵՏ

Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը` ՀԺԱՄ-ըՙ երեկ հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ստեղծման օրիցՙ 2001 թվականից Հայաստանի քաղաքական դաշտում գրավել է կենտրոնամետ դիրք եւ, առաջնորդվելով միջին խավի ձեւավորման հրամայականով, կուսակցությունն իր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկն է համարել փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովումը: Ըստ հայտարարության` 2003-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ծրագրերի նկատմամբ հասարակության վստահություն է գրանցվել, իսկ 2008-ից ՀԺԱՄ-ն իր ծրագրային առաջնահերթությունների մեջ ներառել է երիտասարդության, գիտության եւ կրթության, գյուղատնտեսության հիմնախնդիրները` հանդես գալով վերջիններիս շահերի պաշտպանությամբ: Կուսակցությունն, ըստ հայտարարության, համարում է, որ նշված ծրագրերը կարելի է իրականացնել աստիճանական բարեփոխումների ճանապարհով պետության կայուն զարգացում ապահովելով: ՀԺԱՄ-ի ծրագրային դրույթներից շատերը վերջին տարիներին ՀՀԿ գործունեության հիմքում են եղել. «Հաշվի առնելով վերոնշյալը` ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է սկսել միավորման գործընթաց ՀՀԿ-ի հետ` միասնական ջանքերով վերոնշյալ խնդիրների լուծման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար», հռչակված է ՀԺԱՄ հայտարարությամբ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4