«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


«ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ» ՎԱՐԿ` ԳՐԵԹԵ ԱՌԱՆՑ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ

Զարգացման Հայկական Բանկի հաճախորդը վարկի տրամադրման որոշման մասին կտեղեկանա 1 օրվա ընթացքում

ՄԱՐՏԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Զարգացման Հայկական Բանկի Սպառողական վարկերի բաժնի ղեկավար

Հիմնական խնդիրը, որի հետ առնչվում են մարդիկ վարկ ստանալիս, պահանջվող փաստաթղթերի մեծ քանակությունն է եւ վարկի տրամադրման գործընթացի երկարատեւությունը: Ի թիվս այլ սպառողական վարկերի, Զարգացման Հայկական Բանկը մշակել է «Ակնթարթային» կոչվող սպառողական վարկատեսակը, որը չափազանց արագ է տրամադրվում` առանց ավելորդ ու լարված քաշքշուքի եւ չի ստիպում հաճախորդին օրերով սպասել իր դիմումի պատասխանին: «Ակնթարթային» սպառողական վարկ տրամադրելու նախնական որոշումը Զարգացման Հայկական Բանկում կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում :

«Ակնթարթային» սպառողական վարկատեսակն ունի նաեւ այլ առավելություններ` գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր չեն պահանջվում, գրավադրվող անշարժ գույքի ապահովագրում չի պահանջվում, դիմում-հայտի ուսումնասիրման վճար չի սահմանվում, վարկի վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում, տրամադրվում է առանց եկամուտների եւ վարկի նպատակի հիմնավորման: Վերջինս հատկապես գրավում է հաճախորդներին այն պատճառով, որ նրանք պարտադրված չեն լինում աշխատավայրից տեղեկանք ներկայացնել:

«Ակնթարթային» սպառողական վարկը տրամադրվում է համաձայն հաճախորդի դիմում-հայտի` նվազագույն փաստաթղթերի առկայությամբ, մասնավորապես` անձը հաստատող եւ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի: Վարկի նվազագույն չափը 500,000 ՀՀ դրամն է, առավելագույն չափը` 5 մլն ՀՀ դրամը:Կկարեւորեի նաեւ վարկերի տրամադրման ժամկետը. սպառողական վարկերի համար առավելագույն ժամկետ է սահմանվել 5 տարի:

Մենք առաջարկում ենք օգտվել «Ակնթարթային» վարկատեսակից եւ համոզվել, որ այն իսկապես ակնթարթային է:

«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ

Մանրամասների համար`

Տեղ. հեռախոս` 59 15 15

www.armdb.com

info@armdb.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4