«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Էդուարդ Թոփչյան, ծրագրել է գարնանային համերգների հետարքրական շարք:

Հերթական համերգըՙ մարտի 18-ին, ժամը 19-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում ընդգրկված են Հայդենՙ Դաշնամուրի կոնցերտ թիվ 4, Մոցարտՙ Դաշնամուրի կոնցերտ թիվ 13, Չայկովսկիՙ «Փոթորիկ» եւ «Ֆրանչեսկա լա Ռեմինի» սիմֆոնիկ ֆանտազիաները:

Համերգին հրավիրվել է մասնակցելու հայտնի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը (Գերմանիա), որը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա նաեւ մենահամերգով (դիրիժորՙ Էդ. Թոփչյան)

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4