«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2012-03-15 | #47, 2012-03-16 | #48, 2012-03-17


ԱՂԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Ավարտին է մոտենում «Գարուն-2012» շախմատի երեւանյան մրցաշարը: Հերթական 2 տուրերից հետո ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը պահպանեց առաջատարի իր դիրքը: 7-րդ տուրում նա հաղթեց իրանցի Ահմադ Ասգարիզադեհին, հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց Արման Հայրապետյանի հետ:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Աղասարյանը 6 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նրան հետապնդող ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մաքսիմ Չիգաեւն ունի 5,5 միավոր: Վերջինս հաշտություն կնքեց Ռաֆայել Բակունցի հետ ու հաղթեց Պոուա Մարիին: Ավարտական տուրում Չիգաեւը սպիտակներով խաղալու է Դավիթ Քալաշյանի հետ, իսկ Աղասարյանի մրցակիցը կլինի սպիտակ խաղաքարերով խաղացող Դինարա Սադվակասովան: Վերջինս հաջող մեկնարկից հետո զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները եւ 3,5 միավորով 6-րդ տեղում է: Իսկ Դավիթ Քալաշյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Նա 2 հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի եւ Պավել Դրուգովի հետ պարտիաներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4