«Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ հրավիրել էր քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին եւ Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը հաստատել է որպես ՕԵԿ փոխնախագահների: Կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաեւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: Քաղխորհուրդը քննարկել է նաեւ մարտի 20-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցող «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար օեկականներ:
ՕԵԿ մամուլի ծառայություն