Փարիզի «Նոր Յառաջ» օրաթերթը տեղեկացնում է արամեերենով 1500 տարվա Աստվածաշունչ մատյանի հայտնաբերման մասին Անկարայում, որը հանձնվել է տեղի ազգագրության թանգարանին: Ոստիկանությունը 8 տարի փնտրում էր այդ արժեքավոր մատյանը. այն գնահատվել է 40 մլն թուրքական լիրա: Աստվածաշունչը կարեւոր է դիտվում նաեւ որպես արամեերեն եւ ասորերեն լեզուների ուսումնասիրության սկզբնաղբյուր:
Մ. Բ.