Մայիսի 22-ին Բաքվում տեղի ունենալիք «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանիՙ մասնակցությունից հրաժարվելը տարբեր օբյեկտիվ պատճառներով, հայտնի դարձավ օրեր առաջ:
Փարիզի «Նոր Յառաջը», հղում անելով անգլիական «Գարդիան» թերթին, տեղեկացնում է, որ եվրոպական մի շարք երկրներ նույնպես հնարավոր է բացառեն իրենց մասնակցությունն այս մրցույթին, ինչպես Իռլանդիան, Հոլանդիան, Ֆրանսիան եւ ուրիշներ: Բաքվում տեղի ունենալիք մրցույթի նման բոյկոտումը դիտվում է որպես բողոքի ակցիա Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման:
Մ. Բ.