Երեւանում անցկացված շախմատի «Գարուն-2012» մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ, ռուսաստանցի Մաքսիմ Չիգաեւը: Ավարտական տուրում պարտության մատնելով Դավիթ Քալաշյանին, Չիգաեւը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր ու լրացուցիչ գործակիցներով գերազանցելով Ռոբերտ Աղասարյանին, գրավեց առաջին տեղը: Աղասարյանը, որ վերջին տուրերում միանձնյա գլխավորում էր աղյուսակը, 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Դինարա Սադվոկասովայի հետ ու 6,5 միավորով բավարարվեց 2-րդ տեղով:
3 շախմատիստներՙ Արման Հայրապետյանը, Ռաֆայել Բակունցն ու Դավիթ Քալաշյանը վաստակեցին 5-ական միավոր: Հայրապետյանի ու Բակունցի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: 4-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Դինարա Սադվակասովան, Տիգրան Հարությունյանն ու Ահմադ Ասգարիզադեհը: 2,5-ական միավորով աղյուսակը եզրափակեցին Պավել Դրուգովն ու Պոուա Մարին: