Ինդիան Ուելսի թենիսի մրցաշարն ավարտվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդեռերի հաղթանակով: Եզրափակիչում նա 7-6, 6-3 հաշվով հաղթեց ամերիկացի Ջոն Իսներին:
Դավիթ Նալբանդյանն այս մրցաշարում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ չկարողացավ հաղթահարել իսպանացի Ռաֆայել Նադալի դիմադրությունը (6-4, 5-7, 4-6): Վերջինս կիսաեզրափակիչում պարտվեց Ռոջեր Ֆեդեռերին (3-6, 4-6): Այդ փուլում Ջոն Իսները հաղթեց Նովակ Ջոկովիչին (7-6, 3-6, 7-6):