Արտերկրում ուսումնամարզական հավաք անցկացնող հայկական թիմերն ավարտեցին վերջին փորձամրցումներն ու վերադարձան Երեւան: Անթալիայում գտնվող Կապանի «Գանձասարը» ստուգողական 4-րդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Կոստրոմայի «Սպարտակի» հետ:
Կիպրոսում ուսումնամարզական հավաքն ավարտեց «Բանանցը», որը վերջին խաղում հերթական պարտությունը կրեցՙ 2-3 հաշվով զիջելով Շվեյցարիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Մելբյուին»: «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Դու Բալան եւ Արարատ Պողոսյանը:
Դուբայից Երեւան վերադարձավ «Փյունիկը», որը հավաքի ընթացքում 2 խաղ անցկացրեց: 2-րդ խաղում փյունիկցիները 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին «Ալ Հալեջի» թիմի նկատմամբ: «Փյունիկից» աչքի են ընկել Սարգիս Հովսեփյանն ու Դավիթ Մանոյանը: 2-1 հաշվի ժամանակ մրցակիցը 11 մ հարվածի իրավունք է ստացել, սակայն չի իրացրել: