Անթալիայում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցած հայ ձյուդոյիստներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Հայաստանցի 31 մարզիկներից առավել հաջողը Շահեն Աբգարյանի (50 կգ) եւ Հարություն Դերմիշյանի (55 կգ) ելույթն էր, որոնք գրավեցին 5-րդ տեղը:
Իսկ ահա ՌԴ-ն ներկայացնող Կառլեն Պալյանը գերազանց հանդես եկավ ու 90 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի գավաթակրի տիտղոսը: