Ինչպես տեղեկանում ենք իրանահայ համայնքի Hyeli.net կայքից, Իրանի հյուսիսումՙ Մառանդ-Ջուլֆա մայրուղու 30-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել Իրան-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որը պատկանում է «Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարը տեղի է ունեցել ավտոբուսի անվադողի պայթյունի հետեւանքով: Ավտոբուսում ուղեւորների մեծ մասը իրանցիներ են եղել: Վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել: Այդ տեղեկությունը նաեւ հաստատեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Վիրավորվել են 15-ը, որոնց թվում են հայերՙ Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մարիանա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Ազամալյան: Բժիշկները վիրավորների վիճակը կայուն են գնահատում: Իսկ երեք զոհերի ինքնությունը հայտնի է, նրանք Իրանի հայազգի քաղաքացիներ են:
Մ. Մ.