Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Օրինաց երկիր» կուսակցությունը տոնում էր իր 15-ամյակը: Հենց այդ տոնական մթնոլորտում էլ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ընդգծելով, որ ՕԵԿ անդամ են այսօր 160 հազար ՀՀ քաղաքացիներ, ներկայացրեց «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը: Առաջին 15 անունները հետեւյալներն են.
1. Արթուր Բաղդասարյան
2. Հեղինե Բիշարյան
3. Արմեն Երիցյան (արտակարգ իրավիճակների նախարար)
4. Սերգո Կարապետյան (գյուղատնտեսության նախարար)
5. Նելսոն Զուլոյան (Սորբոնի համալսարանի շրջանավարտ)
6. Դիանա Բիազյան (Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ)
7. Մանուկ Վարդանյան (տրանսպորտի նախարար)
8. Դավիթ Կարապետյան (ՊՆ նախկին մամլո քարտուղար)
9. Խաչիկ Հարությունյան (ԱԺ պատգամավոր)
10. Նատալյա Ադամյան (Անտվերպենի համալսարանի շրջանավարտ)
11. Մհեր Շահգելդյան (ՕԵԿ փոխնախագահ)
12. Հովհաննես Մարգարյան (ԱԺ պատգամավոր)
13. Սամվել Թադեւոսյան
14. Իշխան Խաչատրյան (ԱԺ պատգամավոր)
15. Տիգրան Ղալեչյան
Լրագրողների հետ զրույցում ՕԵԿ համամասնական ցուցակից Դավիթ Կարապետյանը նշեց, որ ինքը օրերս է անդամակցել ՕԵԿ-ին, եւ առաջարկը եղել է հենց կուսակցությունից. «Ես ինձ միշտ տեսել եմ քաղաքականությունում, եւ արտասահմանում ստանալով լավ կրթություն, կարծում եմ, որ կարող եմ նպաստել մեր երկրի զարգացմանը»:
Մեծամասնական կարգով ՕԵԿ-ն առաջադրում է հետեւյալ անձանց.
Էդուարդ Մադաթյան
Կարեն Բոթոյան
Արմեն Հարությունյան
Հունան Պետրոսյան
Ալբերտ Այվազյան
Արթուր Միսակյան
Դեզի Հովհաննիսյան
Վահե Հայրապետյան
Հայկ Հովհաննիսյան
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ