Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժորՙ Էդ. Թոփչյան) գարնանային համերգաշարը:
Տեղեկացնենք, որ մարտի 23-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հերթական համերգը: Ծրագրում.
Մոցարտՙ «Սիմֆոնիա թիվ 36», Բեթհովենՙ «Ջութակի կոնցերտ»: Համերգին հրավիրվել է անվանի ջութակահար Անտոն Սորոկովը (Ավստրիա): Դիրիժորՙ Էդուարդ Թոփչյան:
***
Մայիսի 26-ին, ժամը 19:00-ին նույն դահլիճում ֆիլհարմոնիկը հատուկ հուշ-երեկո է նվիրել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանին, որի ընթացքում կհնչեն բազմաթիվ ստեղծագործություններ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբՙ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: