ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան եւ գիտական հասարակությունը մշակել են միջոցառումների շարք, որը նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 125-ամյակին, տեղեկացնում է ԳԱԱ-ից ստացված հաղորդագրությունը: Մարտի 20-ին լրացավ հանրահայտ արեւելագետ եւ հայագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը եւ այդ առիթով ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ապրիլի 20-ին հանդես կգա գիտական զեկուցմամբՙ «Ակադեմիկոս Հ. Օրբելու ներդրումը արեւելագիտության եւ հայագիտության զարգացման ասպարեզում» թեմայով:
Իսկ սեպտեմբերի 24-27-ը, Երեւանում եւ Ծաղկաձորում կկազմակերպվի միջազգային գիտաժողով: Կկազմակերպվի «Օրբելի-125» թեմատիկ գրքային ցուցահանդես, կհրատարակվի գիտաժողովների զեկուցումների ժողովածու, կստեղծվի Օրբելու աշխատությունների թվային շտեմարան:
Մ. Մ.