Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` «Եվրոնեսթի» 2-րդ լիագումար նիստին մասնակցելու համար ապրիլի 2-4-ը Բաքու կմեկնի «Եվրոնեսթում» Հայաստանի պատվիրակությունը` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս մասին որոշումը կայացվել է երեկՙ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ: Վեհաժողովում ելույթ է ունենալու «Եվրոնեսթի» սոցիալական եւ կրթության հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը: Մինչ այս մեկնելու հետ կապված որոշ անհամաձայնություններ են եղել, այնպես որ պատվիրակությունն այսօր եւս մեկնելու հետ կապված քննարկում է ունենալու:
Մ. Խ.