ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը Ստամբուլում մասնակցում են ՈՒԵՖԱ-ի 36-րդ կոնգրեսի աշխատանքներին: Կոնգրեսի պատվիրակների հաստատմանը կներկայացվի ՈՒԵՖԱ-ի 2010-2011-ի ֆինանսական զեկույցը, ինչպես նաեւ կազմակերպության 2012-2013-ի բյուջեն:
Կքննարկվեն նաեւ բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի կանոնադրության եւ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի անցկացման ընթացակարգի մեջ: Սպասվում է, որ կոնգրեսի մասնակիցները կհաստատեն խաղացողի պայմանագրում նվազագույն պահանջներին վերաբերող համաձայնագիրը:
ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն այդ կազմակերպության գերագույն մարմինն է: Առաջին կոնգրեսն անցկացվել է 1955-ին Վիեննայում: Մինչեւ 2002-ը կոնգրեսն անցկացվում էր 2 տարին մեկ անգամ, իսկ դրանից հետո անցկացվում է տարին մեկ, որպես կանոն ՖԻՖԱ-ի կոնգրեսից առաջ: Այս տարի ՖԻՖԱ-ի կոնգրեսը տեղի կունենա մայիսի 24-25-ին:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստամբուլում հանդիպումներ կունենա ՈՒԵՖԱ-ի ղեկավարների, ազգային ֆեդերացիաների նախագահների հետ: