«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2012-03-22 | #52, 2012-03-23 | #53, 2012-03-24


ՇԻՐԱԿԻ ՉՈՐՍ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ` 13 ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ

Շիրակի մարզում գտնվող չորս մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորության 13 թեկնածու: 33-րդ ընտրատարածքում երեք առաջադրվածներից երկուսը ԱԺ նախորդ գումարման պատգամավորներ են` ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, երրորդը Շալիկո Զորյանն է ՀՀՇ-ից: 34-րդ ընտրատարածքում մրցակցելու հայտ են ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը` ՀՀԿ, ինչպես նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը, 35- րդում` ԲՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ անկուսակցական Հայկ Սուլթանյանը:

Ամենաշատ` թվով 5 առաջադրումներ եղել են 36-րդ ընտրատարածքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր են ներկայացրել Մխիթար Վարագյանը` ՀՀԿ, Մուշեղ Պետոյանը` ԲՀԿ, Հունան Պետրոսյանը` ՕԵԿ, Պետրոս Մակեյանը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ, եւ Սուրիկ Գրիգորյանը` անկուսակցական:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4