Բարձր տոկոսադրույք
Արժույթի փոխարկում այլ արժույթով` ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՍՏԻ
Պայմանագրի վաղաժամկետ խզում` ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՍՏԻ
ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Զարգացման Հայկական Բանկի
Ավանդների սպասարկման բաժնի ղեկավար
Ազատ դրամական միջոցների կառավարման ամենահայտնի եւ ամենապարզ միջոցը բանկային ավանդի ներդրումն է: Եթե կամենում եք եկամուտ ստանալ ներդրվող գումարի դիմաց, սակայն չեք բացառում ժամկետից շուտ այդ գումարից օգտվելու հնարավորությունը, ապա Զարգացման Հայկական Բանկում կգտնեք ձեզ համար ամենահարմար ավանդատեսակը: Զարգացման Հայկական Բանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի տեսակ` «Բազմարժութային ավանդ» ` ՀՀ դրամով` 12 %, ԱՄՆ դոլարով` 9 %, Եվրոյով` 7 % տարեկան տոկոսադրույքով, ամեն ամիս տոկոսագումարի վճարման պայմանով: «Բազմարժութային» ավանդի առանձնահատկությունը նրանում է, որ այն թույլ է տալիս բաշխել խնայողությունները մեկ ավանդի սահմաններում երեք արժույթների միջոցով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ Եվրոյով: Ավանդի գործողության ամբողջ ընթացքում, ցանկացած պահի ավանդատուն կարող է փոխարկել ավանդի որեւէ արժույթով մնացորդն այլ արժույթի առանց տոկոսագումարի կորստի եւ ցանկացած պահի հետ վերցնելով ավանդի գումարը կամ նրա մի մասը` ավանդատուն ստանում է նաեւ պայմանագրով սահմանված տոկոսներն ամբողջական ամիսների համար :
Ավանդի մի արժույթով մասի փոխարկումը եւ այլ արժույթով մասի /մասերի/ համալրումը չի դիտվում որպես ավանդի նվազեցում: Ավանդի գործողության ամբողջ ընթացքում հաճախորդը կարող է համալրել ավանդը ներդրված ավանդի սկզբնական գումարի չափով: Թույլատրվում է ավանդի գումարի նվազեցում /պակասեցում/, որի դեպքում ամբողջական ամիսների համար տոկոսագումարը հաշվարկվում է պայմանագրային դրույքաչափերով` ՀՀ դրամով` 12 %, ԱՄՆ դոլարով` 9 % եւ Եվրոյով` 7 % տարեկան, իսկ ոչ ամբողջական ամսվա (մնացորդային օրերի) համար` ցպահանջ ավանդների համար սահմանված դրույքաչափերով:
Ավանդի նվազագույն գումարը սահմանված է 100,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Տոկոսագումարները վճարվում են ամսական կտրվածքով` ավանդի յուրաքանչյուր արժույթով մնացորդի փաստացի օրերի դիմաց:
Բացի վերոնշյալ ավանդատեսակից, Զարգացման Հայկական Բանկում յուրաքանչյուր ավանդատու կարող է գտնել իրեն հարմար ավանդատեսակ: Նշեմ, որ մինչեւ մայիսի 31-ը գործում է նոր «Մաքսիմում» ավանդատեսակ մաքսիմում տոկոսներով,մասնավորապես` ՀՀ դրամի դիմաց` 14%, ԱՄՆ դոլարի` 10% եւ Եվրոյի` 8% տարեկան տոկոսադրույքներով:
«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ
Մանրամասների համար` Տեղ. հեռախոս` 59 15 15, www.armdb.com, info@armdb.com