Բուլղարիայի Գաբրովո քաղաքում ընթացող հանդբոլի «Չելենջ Տրոֆի» միջազգային մրցաշարում B խմբում ընդգրկված Հայաստանի հանդբոլիստուհիները պարտությամբ մեկնարկեցինՙ 19-37 հաշվով զիջելով Լատվիայի հավաքականին: Մեր թիմից 6-ական գնդակ խփեցին Շուշանիկ Հայրապետյանն ու Կլարա Թերզյանը: Վերջինս բնակվում է Ֆրանսիայում եւ իր խաղընկերուհիներին միացել է Բուլղարիայում: 3 գոլ խփեց Լիանա Գրիգորյանը, 2ՙ Մերի Վահանյանը: Մեկական անգամ աչքի ընկան Անի Ասատրյանն ու Լուսինե Մխիթարյանը:
B խմբում կայացած մյուս խաղում մրցեցին Բուլղարիայի եւ Մոլդովայի հավաքականները: Առաջին խաղակեսից հետո մոլդովացիները հաղթում էին 12-11 հաշվով: Ընդմիջումից հետո տանտերերը հաշվի մեջ առաջ անցան ու հաղթեցին (25-22):
A խմբում կայացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Իսրայել-Մալթաՙ 22-12, Ֆարերներ-Էստոնիաՙ 32-23: