Մարտի 23-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակ էին այցելել Ադրբեջանից փախստականների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կուսակցության հյուրերը ներկայացրին իրենց հոգսերն ու չլուծված բազում հարցերը: Նրանք ծանոթացան ՀԴԿ նախընտրական ծրագրին, տեղեկացան իրենց խնդիրներին վերաբերող կուսակցության հանձնառություններին:
Հանդիպման մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին ՀԴԿ նախընտրական ծրագրին:
Որոշվեց հանդիպումները դարձնել պարբերական:
ՀԴԿ մամուլի ծառայություն