Դիարբեքիրի Սուրի թաղապետարանի նախաձեռնությամբ քրդերենի դասընթացներից բացի այս քաղաքում կազմակերպվել են նաեւ հայերենի դասընթացներ, որոնք անցկացվում են քրդերենի հետազոտության եւ զարգացման հիմնարկի տրամադրած սրահում: Շուրջ 40 մարդ հայերեն է սովորում Պոլսի հայ համայնքի կողմից ուղարկված ուսուցչի ղեկավարությամբ, տեղեկացնում է Փարիզի «Նոր Յառաջ» թերթը: Ինչպես քաղաքապետն է ներկայացրել, որոշվել է գործել բազմալեզու փորձարարության սկզբունքով: «Ինչ որ ցանկանում ենք մեզ, ցանկանում ենք նաեւ այլոց համար: Այս մեկը ժողովրդավարության անշրջանցելի պայման է: Հետեւաբար եթե ես քրդերի համար մայրենի լեզվով կրթության իրավունք եմ պահանջում, նույնը պետք է պահանջել նաեւ հայ, ասորի եւ մյուս ժողովուրդների համար», ասել է նա:
Մ. Բ.