«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՀԱՆԴԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ

Բուլղարիայում անցկացված «Չելենջ տրոֆի» հանդբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի հանդբոլիստուհիներն անհաջող հանդես եկանՙ 8 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ տեղը:

B խմբում ընդգրկված հայ հանդբոլիստուհիներն առաջին տուրում լատվիացիներին զիջելուց հետո պարտվեցին նաեւ Բուլղարիայի (12-53) եւ Մոլդովայի (16-26) ընտրանիներին: Բուլղարացիների հետ մրցավեճում մեր թիմից 8 գոլի հեղինակ դարձավ Լիանա Գրիգորյանը, 3 գնդակ խփեց Կլարա Թերզյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուսինե Մխիթարյանը:

Մոլդովացիների հետ խաղում առաջին խաղակեսից հետո մերոնք առջեւում էին 11-8 հաշվով: Սակայն ընդմիջումից հետո նրանց չհաջողվեց պահպանել առավելությունը: Այսպիսով, B խմբում Հայաստանի հավաքականը գրավեց վերջինՙ 4-րդ տեղը: 7-8-րդ տեղերի համար մրցավեճում հայ հանդբոլիստուհիները ուժերը չափեցին A խմբում 4-րդ տեղը գրաված Մալթայի ընտրանու հետ: Մեր հավաքականին հաջողվեց հաղթել 22-10 հաշվով: Թիմի կազմում լավագույնը Ֆրանսիայում բնակվող Կլարա Թերզյանն էր, որը 9 անգամ գրավեց մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան նաեւ Անի Ասատրյանը (4), Լուսինե Մխիթարյանը (3), Լիանա Գրիգորյանը (2), Լուիզա Թուխիկյանը (2) եւ Մերի Վահանյանը (2):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4