«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Bleacherreport.com կայքը կազմել է մինչեւ 23 տարեկան այն տաղանդավոր ֆուտբոլիստների տասնյակը, որոնց մասին արեւմուտքի երկրպագուները քիչ են տեղեկացված: Այդ ցանկում ընդգրկված է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ամերիկյան կայքը Մխիթարյանի խաղը համեմատել է Լոնդոնի «Չելսիի» «աստղերից» մեկիՙ Ֆրենկ Լեմփարդի հետ, նշելով գնդակի հետ վարվելու, ճշգրիտ փոխանցումներ կատարելու եւ միջին գիծը հարձակման հետ կապելու հայ ֆուտբոլիստի հիանալի հատկությունները:

Օրերս Մխիթարյանը «Շախտյորի» հերթական խաղում վնասվածքի պատճառով փոխարինվել էր: Բուժզննությամբ պարզվել է, որ նրա մեջքի մկանն էր ձգվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4