«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


ՀԱՅ 3 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:

Հրանտ Մելքումյանը, որը մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել, հաջորդ 3 տուրերում հաշտություն կնքեց Նիկիտա Վիտյուգովի, Ֆերենց Բերկեսի եւ Դմիտրի Անդրեյկինի հետ: Մելքումյանն ընթանում է 12-րդ տեղում:

11-րդ հորիզոնականն է զբաղեցնում Սերգեյ Մովսիսյանը: Նա վերջին 3 տուրերում 2 միավոր վաստակեցՙ հաղթելով ադրբեջանցի Ղադիր Ղադիրովին, ոչ-ոքի խաղալով չեխ Զբինեկ Հրաչեկի ու ավստրիացի Մարկուս Ռագերի հետ:

Վլադիմիր Հակոբյանը լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը: Նա 4-6-րդ տուրերում հաղթեց Վալերի Պոպովին ու Ալեքսանդր Շիմանովին, ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

Շախմատիստների մեր եռյակն ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող 10 առաջատարներին:

4-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Գաբրիելը նախ հաղթեց շվեդ Նիլս Գրանդելիուսին, ապա հաշտություն կնքեց Լեւան Պանցուլայայի եւ Թամաշ Բանուզի հետ: Պետրոսյանը միավորը կիսեց Բարտլոմեյ Հեբեռլայի ու Նամիգ Ղուլիեւի հետ, հաղթեց Վլադիմիր Ֆեդոսեեւին: Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն կնքեց Միխայիլ Կոբալիայի եւ Անդրեյ Վոլոկիտինի հետ:

3,5-ական միավոր են վաստակել Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Զավեն Անդրեասյանը: Արման Փաշիկյանն ունի 2,5 միավոր, Վլադիմիր Պողոսյանի հաշվին գրանցված է 2 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4