Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական տարածքային ստորաբաժանումները մարտի 30-ից մինչեւ ապրիլի 2-ը չեն աշխատելու: Ապրիլի 3-ից Երեւանում նախկին երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանումՙ Գաջեգործների 76 հասցեում: Իսկ տրանսպորտային միջոցների օտարման այն պայմանագրերի, որոնց ժամկետը լրանում է մարտի 30-ից մինչեւ ապրիլի 2-ը, գործողության վերջին օր կհամարվի ապրիլի 3-ը:
Մ. Մ.