Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է արել ոչ հայեցողական պաշտոններ զբաղեցնող եւ նախընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին` նշելով, թե այդ մարդիկ մինչեւ ապրիլի 1-ը պետք է արձակուրդ ձեւակերպեն: Խոսքը նախարարի տեղակալների մասին է, որոնք չպետք է չարաշահեն պաշտոնեական դիրքը` նախընտրական գործընթացում աջակցելով իրենց նախընտրած ուժին: