«Նարեկացի» արվեստի միության եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ նախաձեռնել են «Լեհական կինո-տարի» փառատոնը: Երեկ լեհազգի ռեժիսոր Յուլիուշ Մաուլսկու «Վա-բանկ» դրամատիկ կատակերգությամբ, «Նարեկացի» արվեստի միության կինոսրահում մեկնարկեց փառատոնը: Կինո-տարվա ընթացքում նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը ներկայացնել լեհական կինոյի դասական եւ ժամանակակից 10 ֆիլմՙ հայերեն թարգմանությամբ: Ֆիլմերից առաջ կինոգետներն ու կինոգործիչները կանցկացնեն քննարկումներ: Նշենք, որ «Վա-բանկը» լեհական կինոյի պատմության մեջ արժանացել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոների պատվավոր մրցանակների:
Կինո-տարվա բոլոր ֆիլմերի ցուցադրության մուտքն ազատ է:
Մ. Մ.