«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ՀԱՅ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության խմբային մրցաշարի ավարտական խաղում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-0 հաշվով հաղթեց ադրբեջանցիներին: Առաջին մրցախաղում Մուրադ Ասատրյանը 3-0 հաշվով պարտության մատնեց Ֆարհադ Իսմայիլովին: 2-րդ միավորը հավաքականին պարգեւեց Մեսրոպ Ղուկասյանըՙ նույնպիսի հաշվով հաղթելով Ռամիլ Ջաֆարովին: Ալեքսանդր Դիարյանը վերջակետ դրեց հանդիպմանըՙ 3-1 հաշվով հաղթելով Ռուստամ Ալիեւին: Այս հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը ենթախմբում գրավեց 2-րդ տեղը եւ իրավունք ստացավ պայքարելու 73-84-րդ տեղերի համար: Այդ պայքարում մեր թենիսիստների առաջին մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը: Հաղթանակի դեպքում մեր ընտրանին ուժերը կչափի Գվատեմալայի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 3-2 հաշվով հաղթեց մեքսիկացիներին ու խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4