«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ

ՖԻԴԵ-ն փոփոխել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի անցկացման ժամկետները: Մրցաշարը կանցկացվի 2013-ի մարտի 13-31-ը Լոնդոնում: Հիշեցնենք, որ նախապես որոշված էր, որ հավակնորդների մրցաշարն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը:

Հավակնորդների մրցաշարի անցկացման ժամկետի փոփոխման խնդրանքով ՖԻԴԵ-ին էր դիմել «Մեծ սաղավարտ» մրցաշարի կազմկոմիտեն, քանի որ հավակնորդներից մի քանիսը, այդ թվում նաեւ Լեւոն Արոնյանը, չէին հասցնի հանգստանալ ու հանդես գալ նաեւ այդ մրցաշարում: Եվ ՖԻԴԵ-ն ընդառաջելով խնդրանքը, փոխեց ժամկետը:

Տեղեկացնենք, որ շախմատի աշխարհի թագի համար Բորիս Գելֆանդն ու Վիշվանաթան Անանդը կպայքարեն Մոսկվայում, այս տարվա մայիսի 10-30-ը: Շախմատի համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա Ստամբուլում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը: Շախմատի Գրան պրիի հերթական փուլերը կկայանան սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը Չելյաբինսկում եւ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 4-ըՙ Տաշքենդում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4