Արդեն տեւական ժամանակ Հայաստանի ճարտարապետների միության շենքը կիրակի օրերին վարձակալության տրամադրվում է «Աստծո օթեւան» կրոնական կազմակերպությանը, որին Հայ առաքելական եկեղեցին համարել է աղանդ: «Ազգ» -ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը չհերքեց, որ ձմռան ամիսներին տեղ են տրամադրել կրոնական այդ կազմակերպությանը: Տրամադրել են, որովհետեւ նրանք ավետարանչական եկեղեցու ռեգիստր ունեին: «Ինձ տեղեկացրել են, որ նրանք ավետարանչականներ են, նրանց գրասենյակը հենց մեր միության դիմացն է, ԱՄՆ նախկին դեսպանատան շենքում»: Մինասյանը պատմում է, որ ձմռան ամիսներին իրենք գրեթե դահլիճը չեն օգտագործում եւ դեմ չեն վարձակալությամբ տրամադրել կազմակերպության, սակայն մինչ այդ ստուգում են, թե ինչ կազմակերպություն է եւ այլն», ասաց Մինասյանը` հավելելով, որ ապրիլից աղանդավորական այդ կազմակերպությունը միության դահլիճում հավաքներ չի անցկացնի: Պատճառը ոչ թե այն է, որ պարզվել է կազմակերպության տեսակը, այլ որովհետեւ միությունը նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ:
Հ .Հ.
Հ. Գ. «Աստծո օթեւան» կրոնական կազմակերպության մասին առավել մանրամասն տեղեկություններ կներկայացնենք «Ազգ»-ի երեքշաբթի օրվա համարում: