Երկու ընկերությունները մեկնարկում են ռազմավարական համագործակցություն
Երեկ Orange Արմենիան` Ֆրանս Տելեկոմի հայաստանյան մասնաճյուղը եւ MegaFon-ը` շարժական կապի ռուսաստանյան ամենամեծ օպերատորներից մեկը, հայտարարեցին ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Այս նոր համագործակցության շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կօգտվեն ռոմինգի համար նախկինում երբեւէ չառաջարկված բացառիկ սակագներից: Մասնավորապես, միանալով MegaFon-ի ցանցին` Orange Արմենիայի բաժանորդները կզանգեն Orange-ի եւ MegaFon-ի բաժանորդներին եւ զանգեր կստանան նրանցից 30 դրամ/րոպե ֆանտաստիկ սակագնով:
«Orange-ը հզոր միջազգային ընկերություն է, եւ մենք հետեւողական ենք մեր բաժանորդներին առաջարկել լավագույն պայմանները ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ռոմինգի համար, հատկապես այն երկրներում, ուր նրանք հաճախ են լինում: Ռուսաստանը հայաստանիցների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, եւ մենք երջանիկ ենք այսօր առաջարկել ռոմինգի մի սակագին, որն անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում ցանցից դուրս զանգերի միջին սակագինը: Բազմաթիվ հայաստանցիներ, գնալով Ռուսաստան, ձեռք են բերում տեղական օպերատորներից որեւէ մեկի SIM քարտը, որը սովորաբար շատ կարճ կյանք է ունենում: Այսուհետեւ մեր բաժանորդները դրա կարիքը չեն ունենա եւ Ռուսաստանում իրենց Orange համարով կզգան համարյա ինչպես տանը: Սրանով MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :
«Օպերատորների ռոմինգային քաղաքականության հաջողության հիմնական գործոնը արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ գործընկերային հարաբերություններն են, որոնք մեզ թույլ կտան բաժանորդներին առաջարկել ցածր սակագներ արտերկրում շարժական հեռախոսակապից օգտվելու համար: Ուրախ եմ նշել այս հերթական ձեռքբերումը` Orange Արմենիայի հետ շահավետ համագործակցության սկիզբը», այս առթիվ ասել է MegaFon-ի ֆեդերալ եւ միջազգային կորպորատիվ վաճառքների գծով փոխտնօրեն Կոնստանտին Սոլոդուխինը :
MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունենալու են այլ առավելություններ եւս. այլ մուտքային զանգերի եւ տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: Orange Արմենիայի բաժանորդները նաեւ կունենան բացառիկ սակագին ռոմինգում GPRS-ից օգտվելու համար` ընդամենը 90 դրամ/ՄԲ:
Ռոմինգի բացառիկ սակագները գործելու են ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը: